Ես կարծում եմ, որ կինոն ցույց է տալիս միայն սիրային պատմություններ: Պատերազմական ֆիլմերում խոսքը
գնում
է
զենքի
հանդեպ
պատանիների
սիրո
մասին:
Գանգստերականներում՝
կողոպուտի
հանդեպ…,
իսկ
«Նոր
ալիքը»
սեր
բերեց
կինոյի
հանդեպ:
Տրյուֆոն,
Ռիվետը,
ինքս
և
էլի
երկու-երեք հոգի սիրեցինք
կինոն,
նախքան
կսիրեինք
կանանց,
փող
ու
պատերազմ,
նախքան
էլի
ինչ-որ բան կսիրեինք:
Ինչ
վերաբերում
է
ինձ,
ազնվորեն
ասում
եմ,
որ
կյանքն
ինձ
համար
բացահայտեցի
կինոյի
շնորհիվ:
Առանց
սիրո
ֆիլմեր
չեն
լինում:
Երբ մենք խոսում ենք, ես խոսում եմ իմ մասին, դու խոսքում ես քո մասին, ե՞րբ ենք մենք սկսելու խոսել իրար մասին:
Կինոն ճշմարտություն է՝ վայրկյանում 24 անգամ:
Կինոն մարդկանց հետ շփվելու պահանջ է, այն մարդկանց հետ, որոնց չես տեսնում: Կինոն սոսկ հաղորդակցման միջոց է: Ժապավենի կտորը, տեսաֆիլմը կամ էլեկտրական ալիքը մարդկային էության մասնիկն են՝ որոշակի ձևի մեջ:
- Ո՞րն է Ձեր կյանքի գլխավոր սկզբունքը:
- Դառնալ անմահ և ապա մեռնել:
- Դառնալ անմահ և ապա մեռնել:
Ես կարծում եմ, որ մերժված եմ և ատելի, քանի որ հանդգնում եմ կինոյում անել այն, ինչ կյանքում չեն համարձակվում և, դրա հետ մեկտեղ,
վախ
չեմ
զգում:
Ֆիլմ նկարելու համար քեզ ընդամենը պետք է ատրճանակ ու աղջիկ:
Ես մի ամբողջ հավերժություն անփոփոխ եմ պահում իմ կինոպլանը, որ ոչինչ չկատարվի մինչև այն աստիճան, երբ արդեն պետք է փոխել:
Ես ուզում եմ ֆիլմ նկարել պատի մասին: Նայում ես պատին և աստիճանաբար շատ բան ես սկսում տեսնել:
Երբեմն դասակարգային պայքարը մի պատկերի կռիվն է մյուսի հետ կամ մի հնչյունի և մեկ այլ հնչյունի պայքար: Ֆիլմում այդ պայքարը պատկերի ու ձայնի և ձայնի ու պատկերի պայքարն է: Ֆիլմը ձայն է, որը դիմադրում է մեկ այլ ձայնի: Հեղափոխական ձայնը դիմադրում է իմպերիալիստականին:
Պոեզիան խաղ է, որ կոչվում է «պարտվողին՝ ամեն ինչ»:
Սկզբում հունական քաղաքակրթյությունն էր: Հետո եկավ վերածնունդը: Այժմ թևակոխում
ենք
հետույքի
դարաշրջան:
Комментариев нет:
Отправить комментарий