понедельник, 12 мая 2014 г.

Ժան-Լյուկ Գոդար

Ես կարծում եմ, որ կինոն ցույց է տալիս միայն սիրային պատմություններ: Պատերազմական ֆիլմերում խոսքը գնում է զենքի հանդեպ պատանիների սիրո մասին: Գանգստերականներում՝ կողոպուտի հանդեպ…, իսկ «Նոր ալիքը» սեր բերեց կինոյի հանդեպ: Տրյուֆոն, Ռիվետը, ինքս և էլի երկու-երեք հոգի սիրեցինք կինոն, նախքան կսիրեինք կանանց, փող ու պատերազմ, նախքան էլի ինչ-որ բան կսիրեինք: Ինչ վերաբերում է ինձ, ազնվորեն ասում եմ, որ կյանքն ինձ համար բացահայտեցի կինոյի շնորհիվ: Առանց սիրո ֆիլմեր չեն լինում:
Երբ մենք խոսում ենք, ես խոսում եմ իմ մասին, դու խոսքում ես քո մասին, ե՞րբ ենք մենք սկսելու խոսել իրար մասին:
Կինոն ճշմարտություն է՝ վայրկյանում 24 անգամ:
Կինոն մարդկանց հետ շփվելու պահանջ է, այն մարդկանց հետ, որոնց չես տեսնում: Կինոն սոսկ հաղորդակցման միջոց է: Ժապավենի կտորը, տեսաֆիլմը կամ էլեկտրական ալիքը մարդկային էության մասնիկն են՝ որոշակի ձևի մեջ:

Հետաքրքիր է...

Աշխարհի ամենաերկար բառը կազմված է 184 տառից: Դա Արիստոֆանի ստեղծագործություններից մեկի մեջ հանդիպող հունարեն բառ է:
Երկրագնդի ամենափոքր թփերը աճում են Գրենլանդիայում. դրանք թզուկ ուռենիներն են, որնց բարձրությունը 5 սմ-ից չի անցնում:
Աշխարհի ամենաերկար ավտոմոբիլը կառուցվել է 1929 թ., հատուկ պատվերով, ԱՄՆ-ում: Դրա երկարությունը 8.99 մ. է, ունի երկու գունավոր հեռուստացույց, տեսամագնիտոֆոն, 8 բարձրախոս, բար, սառնարան, չհրկիզվող պահարան, հեռախոս:
Բարձրակրունկ կոշիկները երևացել են ուշ միջնադարում: Դրանց հայրենիքը Փարիզն է: Բայց ինչո՞ւ պետք է կինն իր կոշիկները բարձր պահի և մարմնի ծանրությունը հենի ոտքերի թաթերի վրա: Ամեն ինչ սկսվել է փողոցների կեղտոտությունից: Փարիզի փողոցների մեծ մասը սալահատակված չէր, և մարդիկ մի փողոցից մյուսն անցնելու ժամանակ երբեմն խրվում էին ցեխի մեջ ու դուրս գալիս ամբողջովին կեղտոտված: Եվ ահա մի քանի հնարագետ կոշկակարներ ոտքը գետնից բարձր դնելու համար հնարեցին բարձր կրունկները, որ հարմար միջոց էր ցեխոտ փողոցներով անցնելու համար: Բոլոր փարիզցիները՝ կին թե տղամարդ, սկսեցին բարձր կրունկներով կոշիկներ հագնել: Բարձրակրունկ կոշիկները նորաձևությունների մայրաքաղաք Փարիզից տարածվեցին աշխարհի բոլոր կողմերը: Հետագայում տղամարդիկ դեն նետեցին իրենց բարձրակրունկները և հագան սովորական կոշիկներ: Իսկ կանայք հավատարիմ մնացին բարձր կրունկներով կոշիկներին
Մորեխը բնության ստեղծած ամենաահավոր արհավիրքներից մեկն է: Ժողովուրդներ են անհետացել երկրի երեսից՝ մնալով առանց սննդի, երբ ագահ միջատներն անցել են նրանց տարածքով: Գիտական դիտարկումները ցույց են տվել, որ դրանց երամը կարող է մեկ օրում խժռել 80 հազար տոննա հացահատիկ, այսինքն՝ այնքան, որքան անհրաժեշտ է 600 հազար բնակիչ ունեցող քաղաքին մեկ տարի կերակրելու համար:

понедельник, 28 апреля 2014 г.

Գաբրիել Գարսիա Մարկես. մտքեր

Մի ամբողջ շաբաթ ես իմ հագից չհանեցի տնային խալաթը, ոչ ցերեկը, ոչ գիշերը, չլվացվեցի, չսափրվեցի, չմաքրեցի ատամներս, քանի որ սերը ինձ շատ ուշ սովորեցրեց, որ մարդն իրեն կարգի է բերում, հանգնվում է և օծվում է օծանելիքով ինչ-որ մեկի համար, իսկ ես ոչ մեկը չունեի: Ու՞մ համար