Ես կարծում եմ, որ կինոն ցույց է տալիս միայն սիրային պատմություններ: Պատերազմական ֆիլմերում խոսքը
գնում
է
զենքի
հանդեպ
պատանիների
սիրո
մասին:
Գանգստերականներում՝
կողոպուտի
հանդեպ…,
իսկ
«Նոր
ալիքը»
սեր
բերեց
կինոյի
հանդեպ:
Տրյուֆոն,
Ռիվետը,
ինքս
և
էլի
երկու-երեք հոգի սիրեցինք
կինոն,
նախքան
կսիրեինք
կանանց,
փող
ու
պատերազմ,
նախքան
էլի
ինչ-որ բան կսիրեինք:
Ինչ
վերաբերում
է
ինձ,
ազնվորեն
ասում
եմ,
որ
կյանքն
ինձ
համար
բացահայտեցի
կինոյի
շնորհիվ:
Առանց
սիրո
ֆիլմեր
չեն
լինում:
Երբ մենք խոսում ենք, ես խոսում եմ իմ մասին, դու խոսքում ես քո մասին, ե՞րբ ենք մենք սկսելու խոսել իրար մասին:
Կինոն ճշմարտություն է՝ վայրկյանում 24 անգամ:
Կինոն մարդկանց հետ շփվելու պահանջ է, այն մարդկանց հետ, որոնց չես տեսնում: Կինոն սոսկ հաղորդակցման միջոց է: Ժապավենի կտորը, տեսաֆիլմը կամ էլեկտրական ալիքը մարդկային էության մասնիկն են՝ որոշակի ձևի մեջ: